Ախտանիշներ Հուզական խանգարումներ` նեգատիվ
Հուզականխանգարումների գլխավոր երկու խմբերից (պոզիտիվ և նեգատիվ) մեկն է: Պոզիտիվ հուզական խանգարումները եթե, հիմնականում, արտահայտվում են հիպերեսթեզիայի (գերզգայնություն) երևույթներով՝ տխրությամբ կամ ուրախությամբ, թախիծով կամ բարեհոգությամբ, բթությամբ կամ անկայունությամբ, հոգեշարժական ակտիվությամբ կամ արգելակմամբ, ապա՝ նեգատիվ (դեֆիցիտար) հուզական խանգարումներն արտահայտվում են «հուզական կորստի» նշաններով, հոգեֆիզիկական տոնուսի անկումով, զգացմունքների կորստով (անհեդոնիա), թորշոմածությամբ, հոգեկան օտարացմամբ, մղումների անբավարարությամբ։ Տարբերում ենք երկու տեսակ՝
1. նեգատիվ էքստենսիվ հուզական խանգարումներ, որոնք իրենց հերթին դրսևորվում են՝
- հուզական ռեզոնանսով` այն օբյեկտների, հակումների և մղումների, իրավիճակների ու գործունեության տեսակների սպեկտրի նեղացումն է, որոնք նախկինում հիվանդի մոտ համապատասխան հուզական ռեզոնանս էին առաջացնում,
- հուզական ախտաբանական ինվերսիա (շրջում)` հուզական ռեզոնանսի ծայրահեղ նեղացում, որի ժամանակ հիվանդի ապրումներն ուղղվում են դեպի ներքին ուտիլիտար-հեդոնիստական հակումները։
2. նեգատիվ ինտենսիվ հուզական խանգարումներ, որոնք արտահայտվում են երեք ձևով`
- հուզական աղքատացումը (նիվելիրովկան)` տվյալ անձին բնորոշ հուզականության կորուստն է, որի ժամանակ տարբեր նշանակություն և արժեք ունեցող երևույթների, օբյեկտների, իրավիճակների հանդեպ անձը դրսևորում է նույն հուզական հակազդումը,
- հույզերի խամրում` հուզական երևույթների ինտենսիվության թուլացումն է,
- հուզական բթություն` ադեկվատ հուզական հակազդումների կորուստն է, որն արտահայտվում է անտարբերությամբ, անզգայնությամբ, հուզական դատարկությամբ («հույզերի կաթված»)։
Նեգատիվ հուզական խանգարումները, հիմնականում, դիտվում են ապաթո-աբուլիկ համախտանիշի շրջանակներում, որը հիմնականում բնորոշ է շիզոֆրենիային։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն